Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանաձևը բովանդակային առումով լիարժեք է». Նելլի Բաղդասարյանը՝ Սենատի բանաձեւի մասին

Նոյեմբեր 16,2022 13:11

Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների խորհրդական Նելլի Բաղդասարյանը երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևոր նշանակության փաստաթուղթ է համարում, որը հակազդեցություն է Ադրբեջանի ագրեսիայի շարունակականությանը:

Հիշեցնենք, երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը՝ 296 «կողմ» ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

«Փաստաթուղթը լրացուցիչ փաստական հիմք կարող է ծառայել Ադրբեջանի դեմ միջազգային իրավական գործընթացներում: Բանաձևը բովանդակային առումով լիարժեք է. ի թիվս բազմաթիվ հարցերի՝ բանաձևում հղում է կատարվում 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևին: Շեշտվում է Ադրբեջանի ագրեսիայի շարունակականությունը. օգոստոսի սկզբին՝ Լաչինի/Բերձորի ուղղությամբ և սեպտեմբերի 13-14-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ կոչ անելով Ադրբեջանին դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Բանաձևում Ֆրանսիայի օրենսդիրը կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, ինչը ևս Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները և միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանք է: Բանաձևն ուղղված է նաև Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Թուրքիային»,- Aravot.am-ի հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց Նելլի Բաղդասարյանը:

Ըստ մեր զրուցակցի, հասկանալի է, որ այս փուլում խնդիրը կարող է հակակշռվել ֆրանսիական օրենսդիր-գործադիր դաշտում, բայց բանաձևը հնարավորություն ունի շղթայական ազդեցություն ունենալու միջազգային հանրության շրջանում. «Այն հստակ վերաբերմունք է ժողովրդավարական արժեքների, ինքնորոշման իրավունքի, պետության ինքնիշխանության դեմ ոտնձգությունների նկատմամբ: Սենատի բանաձևը կոչ է՝ պատասխանատվության և պատժամիջոցների մեխանիզմներ ամրագրելու Ադրբեջանի նկատմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930