Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. Իշխանության արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով փոխվել է։ Իշխանությունը խլել է ընդդիմությունից նրա կարգախոսները, դիրքորոշումները. «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2022 11:25

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանը դրական է գնահատում այն, որ ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան։ Նա այդ մասին միշտ է ասել, որ պետք է վերադառնան։

«Լավ է, որ վերադարձել են, ես անդադար եմ այդ մասին ասել, մի պահ, երբ Դիմադրության շարժումը շատ ակտիվ փողոցում էր, այդ ժամանակ տեղին չէր, որովհետեւ դա էլ է պայքարի ձեւ, դա էլ է քաղաքական գործունեության եղանակ, ուղղակի ճիշտ էր վերադառնալը։ Կարելի է ասել՝ իրականացավ իմ ցանկությունը, եւ ես ողջունում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Սահակյանը։

Այն ժամանակ փողոցում գործ կար անելու, փողոցում արեցին՝ լավ չստացվեց, հիմա վերադառնում են խորհրդարան, որ կրկի՞ն փորձեն։

– Կարծենք այդպես։ Բայց եթե Դուք շատ եք պնդում, որ գնահատենք փողոցի արդյունքները, ես պետք է ասեմ, որ փողոցը հսկայական ազդեցություն ունեցավ։

Ինչի՞ վրա։

– Իշխանության արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով փոխվել է։ Իշխանությունը խլել է ընդդիմությունից նրա կարգախոսները, նրա դիրքորոշումները։

Իշխանությունը դարձել է հայրենասե՞ր, սկսել է Արցախը, Հայաստանի սահմանները պաշտպանե՞լ։

– Այո, իհարկե։ Ցանկացած երկրում, որտեղ չկա ընդդիմություն, ուրեմն չկա նաեւ երկրորդ կարծիք, չկա նաեւ քննադատություն, եւ իշխանությունը խելքին ինչ փչեց, դա անում է։

Խելքի՞ է եկել իշխանությունը։

– Անշուշտ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930