Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն խախտված հավասարակշռության վերականգնումը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ վարքը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 16,2022 11:18
zinvor

Միանշանակ է, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումն է: Պատերազմից հետո իր դաշնակից երկրների աջակցությամբ այդ պետությունը մեծ միջոցներ է ներդնում, որպեսզի արագ վերականգնի այն ահռելի կորուստները, որոնք ունեցել էր 44-օրյա պատերազմում: Այսօր Բաքուն դա անում է հիմնականում ոչ ռուսական սպառազինության հաշվին, քանի որ ՌԴ-ն իր ռազմարդյունաբերությունն ուղղել է ուկրաինական հակամարտության կարիքները բավարարելուն, եւ հիմնական գնումներն անում է իսրայելական եւ թուրքական զինատեսակներից: Մյուս կողմից էլ միանշանակ չի կարելի պարզել, թե այդ երկրներից ներկրվող զենքի ո՞ր մասն է գնված, որը՝ նվիրաբերված կամ ժամանակավոր տրամադրված: Օրինակ՝ ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ Իսրայելից «գնված» հակաօդային սպառազինությունը գերժամանակակից է, որը ռազմական բարձր գաղտնիության տեխնոլոգիաներ է պարունակում, եւ սովորաբար պետությունները նման տեխնիկա չեն վաճառում այլ պետության:

Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման նման իրավիճակում Ալիեւը չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքներից, եւ ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքներ է իրականացնում՝ ներխուժելով ՀՀ-ի եւ Արցախի ինքնիշխան տարածք:

Ավելորդ չէ արձանագրելը, որ 2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց այն ժամանակ, երբ կարողացավ խախտել տարածաշրջանում հաստատված ռազմական հավասարակշռությունը: Հետեւաբար՝ միայն խախտված հավասարակշռության վերականգնումը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի հետեւանք է նաեւ բանակցությունների ժամանակ նրա ղեկավարի ծայրահեղ առավելապաշտական եւ ոչ կառուցողական դիրքերից հանդես գալը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930