Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով հանրաքվեի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 16,2022 11:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, դու՝ հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա այս խոսքերը, սակայն, չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ եւ՛ Մադրիդյան, ե՛ւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ հանրաքվեն, այսինքն՝ պլեբիսցիտը, պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով հանրաքվեի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930