Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է Արամ Մանուկյանին՝ ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից. «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2022 10:55

Դեռեւս 2019 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։

Քոչարյանը Մանուկյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Տարիներ տեւած դատական քննությունից հետո 2021-ին դատարանն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին՝ բավարարել.

Դատարանն իր որոշման մեջ նշել է․ «Պարտավորեցնել Արամ Մանուկյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակել դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ. 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի ընթացքում իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հետևյալ արտահայտությունները․ «…ինքը պետք է ինքնապաշտպանության պրոցես կազմակերպի և դրա համար օգտագործում է իր գողացած փողերը: Բոլորը չգիտեն, որ Ռ. Քոչարյանը ոչ միայն Մարտի 1-ով է հանցագործ, տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականություն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել, մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել, կուսակցական համակարգ է ոչնչացրել, որ դաշտը մտնես, ինքն այնտեղ ավերածություններ է արել: Սահմանադրական կարգի խախտումը իշխանության զավթում է, Ռոբերտ Քոչարյանն իշխանագող է:» փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

Մանուկյանը մեկ ամիս ժամանակ ունի՝ որոշումը Վճռաբեկ դատարան բողոքարկելու համար։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930