Լրահոս
Օրվա լրահոսը

«Անջատե՛ք խոսափողը». Ալեն Սիմոնյանն անջատել տվեց Գեղամ Մանուկյանի խոսափողը՝ թույլ չտալով բացատրել, թե ինչու են ձեռնպահ քվեարկել

Նոյեմբեր 16,2022 10:54

Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Զինծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին: Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Այս նախագծի հետ կապված բնականաբար դժվար է մերժել զինված ուժերին կամավորության սկզբունքով երկարատեւ ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն եւ դա խրախուսելի է: Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե՝ «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է 2017-ին, տապալվել է 4 տարիների ընթացքում այս իշխանության օրոք»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի դա վարման կարգի հետ: Բա գայիք օրենքի քննարկման ժամանակ, ասեմ ավելին՝ հանձնաժողովի նիստի ժամանակ»:

Գեղամ Մանուկյանը փորձեց բացատրել, որ հիմնավորում են իրենց «ձեռնպահ» քվեարկելը:

«Անջատե՛ք խոսափողը: Չի լինում վարման կարգի վերաբերյալ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանն ու Գեղամ Մանուկյանի խոսափողն անջատեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930