ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։
Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։
Կարդացեք նաև
Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։
Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադի՛ր, ես ինքս իբր պիտի առավոտյան կապվեմ։
Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե՛ ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե՛ քննիչի հետ։
Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։