Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակը երկխոսություն է պահանջում

Նոյեմբեր 16,2022 10:00

Ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, եւ դա, բնականաբար, չարախնդալու, ծաղրելու, ընդդիմադիր պատգամավորներին նվաստացնելու լայն հնարավորություն է տալիս: Ուրիշ հանգամանքներում ես էլ գուցե իմ գրածներին որոշակի երգիծական տոնայնություն կհաղորդեի՝ փողոցում ոչ մի բան չի ստացվել, հիմա ստիպված են իրենց «իշխանափոխությունն» անել խորհրդարանի միջոցով, իհարկե, նույնատիպ արդյունքներով: Բայց հիմա մեր պետությունն այն վիճակում չէ, որ քաղաքական ուժերն իրար հետ կատակներ անեն: Վիճակի լրջության մասին վկայում են ոչ թե «չարամիտ ընդդիմադիրների խուճապային տեղեկությունները», այլ հենց Հայաստանի վարչապետի «թվիթերը»: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ Փաշինյանի մեջ արթնացել է ամեն օր նյութ գրելու մասնագիտական սովորությունը, բայց ավելի շատ հակված եմ ենթադրել, որ այդ «թվիթերը» SOS-ի ազդանշաններ են:

Չեմ կարծում, որ որեւէ շահագրգռված երկիր հիմա տրամադրություն ունի զբաղվելու մեր խնդիրներով՝ բոլորը «խառն են»: Այդ պայմաններում հնարավոր է հույսը դնել միայն սեփական, բավականին սահմանափակ ուժերի վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրենց մեջ ուժ գտնեն՝ հաղթահարելու բոլոր տեսակի անախորժ զգացմունքներն իրար հանդեպ, ժամանակավորապես հրաժարվեն «թալանչիներ-դավաճաններ» անպտուղ խոսույթից, հետաձգեն «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանի փնտրտուքը եւ, պահպանելով տարաձայնությունները, առանցքային հարցերում հանդես գան միասնական դիրքորոշմամբ: Կանխատեսում եմ երկու կողմերի ցասումնալից արձագանքը՝ «ո՞նց,…մե՞նք… սրանց հե՞տ»: Բայց երբ ամեն ինչ տեղի կունենա այնպես, ինչպես նախանշում են Թուրքիան եւ Ադրբեջանը, բացարձակապես կարեւոր չի լինի, թե ով ինչ է արել 20 կամ թեկուզ 2 տարի առաջ:

Հայրենի իշխանությունն ու ընդդիմությունն անձամբ իմ սրտով չեն՝ սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ «երկուսդ էլ ճիշտ եք»: Բայց իմ անձնական վերաբերմունքն այստեղ որեւէ նշանակություն չունի: Ընտրողներն այդպես են որոշել՝ մոտավորապես 70/30 հարաբերակցությամբ ձայն տալով այս՝ եղած պատգամավորներին: Ավելի լավ պատգամավորներ մենք այս պահին չունենք:

Հետեւաբար, ելքը մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ երկխոսությունն է: Իսկ էլ որտե՞ղ պետք է նրանք երկխոսեն, եթե ոչ ԱԺ-ում, այն էլ՝ խորհրդարանական երկրում: Այնպես որ ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալը ողջունելի քայլ է: Ուրիշ հարց, որ կառուցողական երկխոսության հույսերը զուտ տեսական են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ երկխոսելը ինչա տալիս՞ Նիկոլի համար այդպես կոչված երկխոսելը ընդամենը պատասխանտվությունը իր վրայից “ցրելու” խնդիրա: Որ վաղը մյուս օրը հերթական անհաջողությունից հետո ասի, դե ես զգուշացրելեյի:
    Եթե խոսում ենք ընտրությունից դեմոկրատիայից ուրեմն ով ստացելա 70տոկոս ինքնել ամբողջական պատասխանտվությունա կրում:
    Եթե ի վիճակի չի պիտի հրաժարական տա:

    Տենց չի լինում, որ ՊՆ-ին, նախարարներին, դատախազին, մարզպետներին նշանակումա մեկը իսկ իր ու իր թիմի ձախողումների համար հավասար պատասխանտվություն կրումա մի ուրիշը:

  2. Nimar says:

    Երևի ճիշտ եք, երբ ողջունում եք ընդդիմության վերադարձը նիստերի դահլիճ։ Տեսականորեն սա իմաստ ունի: Սրանից գործնականում ոչ մի օգուտ չի կարելի ակնկալել, բացի սկանդալների ու անպտուղ փոխհրաձգությունների վրա ժամանակ վատնելուց։ Սա նյութեր է տրամադրում լրագրողներին, բայց չափազանց տհաճ տպավորություն է թողնում և հարվածում է պետության հեղինակությանը։ Ցավոք, ինչպես ցույց է տալիս փորձը, իրական վնասը գերազանցում է ակնկալվող օգուտները: Զգացողությունն այնպիսին է, որ նրանք նորից ոտք են դնելու նույն փոցխին։ Ե՛վ իշխանությունները, և՛ ընդդիմությունը։
    Մեզ դա պե՞տք է։

  3. Լավատես says:

    Ռուս ուկրաինական հակամարտությունը ընդհանրապես չէր լինի, եթե Ուկրաինայի պետության ռազմավարական պաշտոնները գրավեին ուկրաինացու գենով ուկրաինացիներ եւ Ռուսաստանի պետության ռազմավարական պաշտոնները գրավեին ռուսի գենով ռուսները, իսկ այլ ազգի ներկայացուցիչները լինեին ոչռազմավարական պաշտոններում: Նույնն էլ մեզ է վերաբերում, եթե մեր իշխանությունում եւ ընդդիմությունում ռազմավարական պաշտոնները գրավեին հայի գենով հայերը, մենք կունենայինք կառուցողական պետականաշինական գործունեություն: Իսկ սրանք բոլորը, ովքեր գրավել են պետական ռազմավարական պաշտոնները, հայի ազգանունով կամ առանց ակցենտի վարժ հայերեն խոսող չակերտավոր ՝՝հայի գենով՝՝ հինգերորդ շարասյունն է, որոնց առաքելությունն է ծառայել համաշխարհային ազգակործան, պետականաքանդ կորպորացիաների տերերին, ոչնչացնելով ռազմավարական օբյեկտները եւ հանձնել պետությունների տարածքները այլասերված քոչվոր նստակյացներին եւ այլասերված նստակյաց քոչվորներին, այնպես որ, իմ սիրողական կանխատեսմամբ, երբ ռուսներն ու ուկրաինացիներն իրար ուտեն պրծնեն, նրանց տեղը կբերեն քոչվոր նստակյացներին, հետո սրանց էլ կվերացնեն: Մտածենք, ինչպես իշխանություն եւ ընդդիմություն բերենք առանց չակերտների հայի գենով հայերին, մեր հաջող փորձը կփրկեր մեզ հարազատ ուկրաինացի եւ մեզ հարազատ ռուս ժողովուրդներին (մեզ համար բոլոր ժողովուրդներն էլ հարազատ են, անկախ նրանից, նրանք մեզ նույնպես հարազատ ընկալո՞ւմ են թե ոչ 🙂 )

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930