Aravot.am-ին հասած տեղեկություններով, հոկտեմբերի 17-ին զեկուցագիր է ներկայացվել, որ ոստիկանության ՔՈԳՎ-ից Մալիշկա գյուղի նախկին ղեկավար Մ. Մ.-ն, ով պաշտոնավարել է 2005-2019 թվականներին թույլ է տվել չարաշահումներ:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Մ.Մ.-ն 0.15, 0.3 եւ 0.15 հա մակերեսներով հողակտորները աճուրդով օտարելու համար ավագանու որոշման բացակայության պայմաններում 06.08.2007 թվականին կազմակերպվել եւ անց է կացվել աճուրդ վաճառք, որին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել առավելագույն գին առաջարկած, այդ ժամանակ համայնքի ղեկավար եւ նշված աճուրդի կազմակերպիչ Մ. Մ.-ն:
0.1 հա մակերեսով հողակտորը աճուրդով օտարելու համար նշված պայմաններով 29.09.2006 թվականին կազմակերպվել եւ անց է կացվել աճուրդ վաճառք, որին կրկին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել Մ. Մ.-ն:
Իսկ 0.3 եւ 0.21 հա մակերեսներով հողակտորները աճուրդով օտարելու համար նշված պայմաններով 11.05.2009թ. եւ 15.09.2009 թվականին կազմակերպվել եւ անց են կացվել աճուրդ վաճառքներ, որոնց այս անգամ մասնակցել եւ հաղթող է ճանաչվել Մ.Մ.-ի որդին՝ Վ. Մ.-ն:
Կարդացեք նաև
0.15 հա մակերեսով հողակտորը աճուրդով օտարելու համար նշված պայմաններով 11.05.2009թ. կազմակերպվել եւ անց է կացված աճուրդ-վաճառքին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել Մ. Մ.-ի աներորդին՝ Ա. Ա.-ն:
Մալիշկա համայնքի ավագանու 19.01.2007 վականին կայացրած որոշումով աճուրդի հանված, նույն համայնքի 34-րդ փ. 14 անասնաշենքի 05.04.2007 թվականին կայացած աճուրդ-վաճառքին մասնակցել եւ կրկին հաղթող է ճանաչվել առավելագույն գին 402.600 դրամ առաջարկած Մ.Մ.-ի աներորդին՝ Ա.Ա.-ն, իսկ 08.05.2019թ. վերջինս այն 1.500.000 դրամով օտարել է Ա. Ա.-ին:
Նշված աճուրդների կազմակերպման արդյունքում խախտվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը:
Արդյունքում պարզվում է որ Մ.Մ.-ն ունենալով ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, այնպես էլ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս:
Մասնավորապես հանդիսանալով Մալիշկա համայնքի համայնքապատկան հողատարածքների օտարման սակարկությունների կազմակերպիչ եւ աճուրդավար, կազմակերպել եւ անցկացրել է ապօրինի աճուրդ վաճառքներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է քննչական վարչություն։