Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան. «Իշխանությունների հայտարարություններն ու քայլերը միմյանց չեն համընկնում»

Նոյեմբեր 15,2022 22:22

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հենարան» ակումբում խոսելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության մասին` ասաց, որ այսօրվա իշխանությունների արած հայտարարություններն ու քայլերը ոչ միայն միմյանց չեն համընկնում, այլեւ բերել են կործանարար պատերազմի:  Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հակառակ իշխանության, խաչ չի քաշում Արցախի վրա:

«Մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ Արցախը մեր հայկական հողն է եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-, ասաց նա եւ կրկնեց թեզը, թե հասարակությունը, երկիրը չի կարող ունենալ ոչ մի լավ սպասելիք քանի դեռ այս քաղաքական ուժն է ղեկավարում երկիրը:

«Ուզում եմ նաեւ նշել Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հատվածը այն մասին, թե ինչո՞ւ ՌԴ-ն չի արձանագրում, որ Ադրբեջանի կողմից եղել են ինչ-որ քայլեր, որոնք բերել են առճակատման, սահմանային լարվածության եւ այլն: Այդպես նա «լվանում էր» Եվրոպայի երեսը` խեղաթյուրելով իրավիճակը, որովհետեւ այսօր ՀՀ սահմաններ բերել են եվրոպական առաքելություն ունեցող մոնիթորինգային դեսպանների: Մոնիթորինգի մեջ հատուկ կետ կա, որ պետք է հրադադարի ռեժիմ պահպանվի, եւ նրանք պետք է ֆիքսեն այդ հրադադարի խախտման պրոցեսները: Բայց ոչ մի ձայն չեն հանում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքի մեջ ոչ մի անգամ չանդրադարձավ այդ թեմային եւ ոչ մի անգամ չխոսեց այն մասին, որ այդ առաքելությունը ստանձնած եվրոպական ոչ մի երկիր չի արձանագրել այն փաստը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում սահմանին` պարբերաբար տարբեր տրամաչափի զինատեսակներ գործադրելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930