Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում այսօր մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 73 երկրների 596 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի բռնցքամարտիկները հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ:
Վիճակահանությամբ մեկնարկային օրը մեր տղաներից պայքարի մեջ ներգրավվեցին երկուսը: 75 կգ քաշային կարգում Ալիկ Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սլովենիայի ներկայացուցիչ Լուկա Ռասիչին, որին, ի դեպ, երկու անգամ նոկդաունի ենթարկեց: Ցավոք, առաջին արգելքը չկարողացավ հաղթահարել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, որը միավորներով պարտվեց ֆրանսիացի Քրիստոֆեր Հիպոկրատեին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ