Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատական նիստերին Ռազգիլդեևի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում է

Նոյեմբեր 15,2022 20:50
dat

2022 թ․ նոյեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ Նրա սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ ռուսական բազայի տարածքից։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքները պաշտպանում է ՀՔԱՎ-ը։ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբաններն իսկզբանե իրենց առարկություններն էին հայտնել տարբեր պատճառաբանություններով Ռազգիլդեևին դատարան չբերելու մասին։ Բայց այս տարիներին գործը քննող որևէ դատավոր դա խախտում չի համարել։

Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր․ քննության ընթացքում արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալ Ռազգիլդեևի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։

ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը կրկին առարկեց ռազմաբազայի հրամանատարության և Ռազգիլդեևի՝ դատական նիստին տեսակապով մասնակցելու միջնորդության դեմ։ Նա նաև նշեց, որ դատարանը պետք է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ հրամանատարը իր այս վարքագծով խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

Դատարանն այս հարցերին կանդրադառնա վաղը։

Նշենք, որ ՀՔԱՎ-ը նաև այս գործով ՄԻԵԴ է դիմել։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930