«Վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա և նախկին իշխանությունն իր նախկին ֆինանսների, նախկին պաշտոնյաների և նախկին օլիգարխների շնորհիվ փակում է այդ դաշտն առողջ ուժերի համար։ Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, հաջորդ փուլում արդեն այսօրվա խորհրդարանական խմբակցություններն ընդդիմություն չեն լինելու։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշնակցությունը մասնատվելու է, որովհետև միատարր չի։
Դաշնակցությունը մեծամասնություն է կազմում արդեն եւ սա Դաշնակցության ունեցած ամենամեծ քանակով ներկայությունն է ԱԺ-ում, իսկ այն անհատները, որոնք միացել են «Հայաստան» դաշինքին տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով, մանդատները դնելու են։ Դաշնակցությունը միանձնյա իշխանություն է կազմելու դաշինքում, իսկ Դաշնակցությունն էլ այնքան ձայն չունի, որ ունենա 30 պատգամավոր, այսինքն` ոչ բնական է իրավիճակ է ստեղծվելու և փլուզվելու է», – այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ճիշտ կլինի, որպեսզի այն պատգամավորները, որոնք չեն ներկայանում աշխատանքի, լքեն իրենց պատգամավորական պաշտոնը, քանզի անդադար բացակայելով և անարդար են վարվում իրենց ընտրողների, և ցուցակում իրենց հաջորդող անձի հետ։ ԱԺ նախագահը չբացառեց, որ օրենքի հետ խնդիր ունեցող և պատգամավորական մանդատով պաշտպանվող պատգամավորների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն։
Սիմոնյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկություններին. «Արմեն Աշոտյանն ինքն է իր մասին լուրեր տարածում, որ կարեւորի իրեն։ Ես նման խոսակցություն չեմ լսել։ Իշխանությունը նախապես տեղյակ չի լինում որեւէ քրեական գործից»,- ասաց նա։
Կարդացեք նաև
«Մենք ստացել ենք հայ հասարակության համաձայնությունը, որպեսզի անցնենք խաղաղության դարաշրջանին։ Հետևաբար, մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի օր առաջ խաղաղություն բերենք մեր ժողովրդին։ Իսկ ընդդիմությունը ինչ ուզում է թող անի, երեսուն տարի ինչ են արել, մեզ բերել հասցրել են էս վիճակին։ Ի հեճուկս ընդդիմության այն հայտարարություններին, որ պետք է բանակցող փոխվի, արտաքին գործերի նախարարությունը չի աշխատում և այլն, պիտի փաստենք, որ պատերազմից երկու տարի անց մենք շատ հաջող բանակցում ենք, գրանցում ենք դիվանագիտական հաղթանակներ, ինչպես տեսնում եք օրինակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահի ակտիվ ներգրավվածությունը մեր խնդիրների կարգավորմանը»,- ամփոփեց Սիմոնյանը։
Մանրամասները’ տեսանյութում
Նելլի Գրիգորյան