Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը

Նոյեմբեր 15,2022 20:00

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան Հ․ Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Արդյունքում պարզվել է, որ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանը շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով, որով էլ խախտված են ՀՀՇՆ 30-01-2014թ-ի կետ 307-ի պահանջները, մասնավորապես՝ բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։

Բացի այդ, բենզալցակայանում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է  «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում։

Տնտեսավարողի առջև պահանջ է դրվել որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համպատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը։

 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհայի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930