Լոռի Բերդ համայնքի համայնքապետարանում անցկացվեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով գումարված առաջին նիստը՝ ավագանու բոլոր 15 անդամների մասնակցությամբ։
Նիստին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Նիստի օրակարգային հարցերից էր Լոռի Բերդ համայնքի ղեկավարի երդման արարողության կարգի հաստատումը, Լոռի Բերդի համայնքապետարանը և ավագանու նստավայրը ժամանակավորապես տեղափոխելու հարցը և ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրվա և ժամանակի սահմանումը։ Հանդիսավորությամբ բաշխվեցին նաև ավագանու մանդատները։
Գ. Ասրյանը շնորհավորեց համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին և նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ մաղթելով բեղուն և արգասաբեր աշխատանք` ի շահ Լոռի Բերդ խոշորացված համայնքի։
Կարդացեք նաև
Լոռու մարզպետարան