Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության և արդյունավետության բարձրացմանը. նախագծերի փաթեթը ներկայացվել է ԱԺ-ում

Նոյեմբեր 15,2022 18:10

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական ակտերի 2 նախագծեր՝ միտված հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Նախագծով առաջարկվում է՝ սահմանել կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողությունն այլ հարկադիր կատարողի կողմից (առանց կատարողական վարույթը փոխանցելու) իրականացնելու հնարավորություն, ինչպես նաև կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու կառուցակարգերը:

Առաջարկվող կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության և արդյունավետության բարձրացմանը, կստեղծեն հնարավորություն լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավելու, կնվազեցնեն հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության մակարդակը և դրական ադեցություն կունենան ֆինանսական ռեսուրսների խնայողության տեսանկյունից:

Մյուս նախագծով կարգավորվել և հստակեցվել են կատարողական գործողություններ իրականացնելիս գույքի պահատվության անհրաժեշտության դեպքում ծագող հարաբերությունները, գույքը Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանելու դեպքերը, ինչպես նաև նախատեսվել է պահատվության հանձնված գույքը հետ չպահանջվելու դեպքում այն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով իրացնելու և ստացված գումարը պարտապանին (գույքի սեփականատիրոջը) վերադարձնելու հնարավորություն:

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930