Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարությունը չի ցանկանում մեկնաբանել Պարի պետականի միավորումը այլ կոլեկտիվների հետ

Նոյեմբեր 15,2022 17:50

ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի որոշմամբ «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլվում և ձևավորում են «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ նշված է, որ գործընթացը համահունչ է ազգային երաժշտության միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակին, իսկ որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշտում գործող և գործունեության մշտական հարթակներ չունեցող 6 մշակութային կազմակերպությունների համար աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղծմամբ:

Հիմնավորման մեջ նաեւ նշված է. «Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ, գերազանցապես վարչական կրկնվող հաստիքների կրճատման շնորհիվ, հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումով նախատեսում ենք էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից: Սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը»:

Կառավարության որոշումից, սակայն, իր դժգոհությունն էր հայտնել Պարի Պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, եւ ասել էր, որ նախագիծն իրենց համար անակնկալ է եղել: Նաեւ հարց էր բարձրացրել. «Թող պարոն Խզմալյանը (ԿԳՄՍ նախարարի տեղակալը-Գ.Հ.) պատասխանի, թե ինչու են նման որոշում կայացրել: Մենք չեն համաձայնել նախագծի հետ եւ մեր համաձայնությունը չենք տվել»:

Փորձեցինք թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, ավելի ուշ պարզեցինք, որ մեկնել էր գործուղման:

Իսկ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասաց, որ ձեռնպահ կմնա Էրիկ Չանչուրյանին մեկնաբանելուց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930