Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս ու այն պաշտոնյաներ կրկնում են, որ Արցախը տանք, լավ ենք ապրելու, ոմանք նաեւ ասում են՝ խի Արցախը մե՞րն է եղել, որ հիմա էլ տանք». Գեղամ Նազարյան

Նոյեմբեր 15,2022 17:38

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց իշխանականների կարգախոսները՝ «Արցախը տանք, լավ ենք ապրելու». «Հիմա հարց՝ իսկ ո՞ւր է խաղաղությունը, ինչո՞ւ լավ չենք ապրում, ինչի՞ լավ չի ապրում մի քիչ վիճակագրական քաղաքացին, որը կռացել է վարկերի տակ, ամեն օր փորձում է հրաշքներ գործել՝ երեխաներին կերակրելու, ուսման տալու համար: Ո՞ւր է անհոգ կյանքը: Այս ու այն պաշտոնյաներ, այդուհանդերձ, կրկնում են, որ  Արցախը տանք, լավ ենք ապրելու: Ոմանք նաեւ ասում են՝ խի Արցախը մե՞րն է եղել, որ հիմա էլ տանք»:

Նա ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատ կոպիտ սխալ են թույլ տվել՝ ասելով, որ կողմ են արժանապատիվ խաղաղությանը, բայց այլ կերպ խաղաղություն չի էլ լինում, ծնկի եկածին խաղաղություն չեն տալիս. «Եթե կրակում են Ջերմուկի վրա, այնքան էլ կրակում են Հյուսիսային պողոտայում զբոսնողների վրա: Չի կարող վատ լինել Ջերմուկում, իսկ Երեւանում կամ Վանաձորում՝ վատ»:

Նազարյանը հայտարարեց, որ Արցախից չենք ազատվելու, որովհետեւ Արցախը մեր բաղկացուցիչ մասն է, Սյունիքը չենք հանձնելու, ճանապարհներ չենք տալու ու ապրելու ենք խաղաղ. «Հետպատերազմյան առաջին օրենքն է՝ երկիրը պարտության տարած իշխանությունը չպետք է ղեկավարի երկիրը»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա արդեն ՀՀ ժողովուրդն է որոշում, պարո՛ն Նազարյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930