Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հեգնեց, որ աշխարհին «ժողովրդավարական բաստիոն» ներկայացող իշխանությունները միակուսակցական համակարգով են կառավարում, զավթել են ՍԴ-ն, ԲԴԽ-ն, ԿԸՀ-ն, ՏԻՄ-երը ու խոսում են ժողովրդավարության երաշխիքների մասին. «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իր իսկ քվեով հազիվ այրը ծայրին հասցրեց, որ ապահովի 65 ձայն ու ինքը ընտրվի ու դառնա ԿԸՀ նախագահ, բա էլ ի՞նչ բաստիոն, եթե այդպես չլիներ»:
Նա անդրադարձավ ՔՊ վարչության ընտրությունների կազմակերպմանն ու ՔՊ-ի այսպես ասած «ասիչներին». «Այդ հնչեցված անուններն են ՔՊ-ի գործիչները, գործ անողները, եթե այդպես է, ապա ողբամ ձեզ, ՔՊ-ականներ: Եթե այդպես է, մենք էլ խնդիր ունենք, եթե մեր երկրում այդ նույն ընտրակեղծարարներն են, որ պետք է մեր երկրում ընտրություններ անցկացնեն: Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ, ուրիշ այլընտրանք չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ