Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանն այլևս չի կարող խանգարել Թուրքիային

Նոյեմբեր 15,2022 17:26

Ermenihber. Թուրքական «Star» թերթի կայքում թարգմանաբար ներկայացվել է արաբական մամուլում հրապարակված «Էրդողանն ակտիվ քայլեր է անում Միջին Ասիայում ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ» հոդվածը: Դրանում ներկայացված են վերլուծաբանների տեսակետներ, համաձայն որոնց՝ Անկարան խորացնում է համագործակցությունը Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ տարբեր ոլորտներում, ու Մոսկվան այլևս չի կարողանում լինել արգելք:

Նշվում է, որ ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրների համար ստեղծել է մտահոգություններ, բայց և նոր հնարավորություններ: Եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի կառուցած անվտանգային ու տնտեսական մեխանիզմները, ըստ հոդվածի, հասել են փլուզման շեմին։

Նման պայմաններում Էրդողանը, օգտվելով Ռուսաստանի ուշադրության շեղումից, Միջին Ասիայում ակտիվ քայլեր է անում՝ այնտեղի հետսովետական երկրներին կոչ անելով խորացնել հարաբերություններն Անկարայի հետ:

Հոդվածում տեղ գտած կարծիքների համաձայն՝ Ուկրաինայում Մոսկվայի սկսած պատերազմի երկարելու պայմաններում Անկարան ավելի վճռական է դարձել Կրեմլի ավանդական ազդեցության գոտին համարվող տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հարցում: Էրդողանը տարիներ շարունակ ցանկանում է Կովկասի ու Միջին Ասիայի նախկին սովետական երկրների հետ ավելի սերտ մշակութային, կրոնական ու լեզվական կապեր ստեղծել:

«Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից սկսված Ուկրաինայի օկուպացիան վախեցրել է իր միջինասիական հարևաններին: Տարածաշրջանում ամենամեծ երկիր Ղազախստանին և ամենաշատ բնակչությամբ Ուզբեկստանին ստիպել է մտածել այլ տեղերում դաշինքներ փնտրելու մասին»,- նշվում է հոդվածում: Ապա խոսվում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ու վերջերս Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին: Այս համատեքստում նախ հիշեցվում է, որ կառույցի հիմնադիր անդամներն են Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանն ու Հունգարիան դիտորդ երկրներ են, որոնց շարքին այս տարի ավելացավ հյուսիսային Կիպրոսի թյուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Ապա մեջբերվում է գագաթնաժողովին Էրդողանի ելույթի այն շեշտադրումը, որտեղ նա շատ կարևոր է համարել ԹՊԿ անդամների միջև համագործակցության, համերաշխության և ներդաշնակության ամրապնդումը բոլոր ոլորտներում: Թուրքիայի նախագահն առաջարկել է նաև գործողություններն արագացնելու համար թյուրքական ներդրումների ֆոնդ հիմնել: Ղրղզստանի նախագահն էլ պնդել է առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով մատակարարման նոր ուղիներ գտնելու հարցում ավելի սերտ համագործակցել:

«Մոսկվան իր ազդեցությամբ ու կշռով ի սկզբանե խոչընդոտել է թյուրքական հասարակության ձևավորման երազանքին։ Սակայն 2020-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, ապա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան նոր թափ են հաղորդել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման փնտրտուքին»,- ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Բայրամ Բալջըն՝ ավելացնելով, որ տեղի է ունենում թյուրքական պետությունների միության վերաձևում:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի մասնագետ Անդրեյ Գրոզինն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք մի շարք աշխարհաքաղաքական հարցերում անհամաձայնության դեպքում անգամ համագործակցում են, Միջին Ասիայում նույնպես կկարողանան գտնել համագործակցության եզրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930