Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է լինում, որ փող գտնում եք ու ձեւ գտնում եք եւ ձեր աշխատավարձերը բարձրացնում եք՝ սկզբում անաշխատ պարգեւատրումներով, հիմա էլ օրենքի ուժ եք տալիս». Թադեւոս Ավետիսյան

Նոյեմբեր 15,2022 17:18

«Նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2020-ի հունվարի 1-ից: Այս ընթացքում սպառողական գների ինդեքսը՝ միջին գնաճն աճել է շուրջ 18%-ով: Հիմա առաջարկում են, որ 2023-ի հունվարի 1-ից նվազագույն զամբյուղի արժեքը ավելանա 7000 դրամով, լա՞վ է, թե՞ վատ: Ո՞նց է լինում, որ փող գտնում եք ու ձեւ գտնում եք եւ ձեր աշխատավարձերը բարձրացնում եք սկզբում անաշխատ ու անհարկի պարգեւատրումներով, հիմա էլ օրենքի ուժ եք տալիս եւ հաջորդ տարվանից, օրինակ, ձեր հիմնական աշխատավարձը բարձրացնում եք՝ 25%-ով»,- այսօր ԱԺ  հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Նա հիշեցրեց. «Բա դուք էիք ասում, որ աշխատող աղքատները պիտի պակասեն, նպաստից մարդկանց պիտի տանեք դեպի աշխատանք ու բարեկեցություն: Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած բարձրացումը ոչ միայն ուշացած է, նաեւ ոչ համարժեք անընդհատ բարձրացող գնաճին: Մենք իրական լուծումը բերել էինք, մերժեցիք: Դա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների ու աղքատության նպաստների ինդեքսավորումն է, որ մարդը մեր երկրում ավելի վատ չապրի, քան ապրում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930