Հայտնի է, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովը, որին այլ անդամ պետությունների ղեկավարներից բացի մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ գագաթաժողովի անցկացումը, և թե՛ Վլադիմիր Պուտինի ժամանումը Երևան խիստ անցանկալի իրադարձություններ են Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից, ըստ այդմ, հայաստանյան հանրությանը տեղեկացնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը դրանց դեմ կազմակերպելու է բողոքի միջոցառումներ, որոնց բնույթի, տեղի և ժամի մասին հստակեցումը կներկայացվի լրացուցիչ:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ