Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգուշացնում եմ՝ Էրդողանի հարցում, ինչպես եւ Ալիեւի, սխալվում եք. եթե կարող եք՝ մտածեք». Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 15,2022 17:10

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հիշեցնելով բառացի մեջբերումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում.

«Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը:

Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը:

Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը։

Ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։

Գործնականում Արցախը հիմա պատերազմում է երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ։

Պետք է արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի: Թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան:

Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:

Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից:

Առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա»։

Այնուհետեւ Աղվան Վարդանյանը մեջբերեց Փաշինյանի մեկ այլ հարցազրույցից հատված, այս անգամ՝ 2022-ի նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված.

«Էրդողանի հետ առաջին հանդիպումն էր։ Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել…

Եվ հեռախոսազրույցը, եւ հանդիպումը ես գնահատում եմ դրական…

Թուրքիայի նախագահի եւ իմ ասածները անհամատեղելի չէին։

Խոսակցության մեջ ուղղակի իմ տպավորությունը այն էր, որ մեր խոսույթները անհամատեղելի չեն»:

Մեջբերելուց հետո Վարդանյանը եզրակացրեց. «Ահա այսպես։ Համեմատեք։

Այսօր այդ մարդը զգուշորեն փորձում է հակադարձել նախկինում կիրթ-կառուցողական Ալիեւին։ Բայց դրական է գնահատում Էրդողանին։

Զգուշացնում եմ՝ Էրդողանի հարցում, ինչպես Ալիեւի, սխալվում եք։

Եթե կարող եք, մտածեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930