Նոյեմբերի 23-25-ը Բրյուսելում կայանալու է «Լինել լրագրող այսօրվա Եվրոպայում» թեմայով միջազգային համաժողով։ EU NEIGHBOURS east-ը, համագործակցելով Եվրոպական լրագրության սիմպոզիումի հետ, հրավիրել է Արևելյան գործընկերության երկրների լրագրողներին մասնակցել միջոցառմանը։
«Առավոտը» ևս մասնակցելու է միջոցառմանը։
Մոտ 100 բանախոսներ առնվազն 25 տարբեր երկրներից ներկայացնելու են իրենց փորձը։ Իսկ տարբեր երկրներից հրավիրված լրագրողները միմյանց հետ շփվելու, ծանոթություն հաստատելու, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների փոխանակման հնարավորություն կունենան։
Եվրոպական լրագրության սիմպոզիումը միտված է դառնալու մասնագետների հանդիպումների շարք, որոնք կկայանան երկու տարին մեկ անգամ։ Այս ձեւաչափով նրանք կքննարկեն իրենց մասնագիտությունների մարտահրավերները հասարակության, հետազոտողների, քաղաքական և տնտեսական փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփվելիս։
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու քարոզչությանը, ապատեղեկատվությանը, լրագրողներին ուղղված սպառնալիքներին, մեդիագրագիտությանը, կիբերհարձակումներին և մամուլի ազատությանը։