Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն մեծ սիրո»… սեպտեմբերին թշնամու հարձակումից զոհված լեյտենանտի կինը ինքնասպանության դիմեց

Նոյեմբեր 15,2022 16:25

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում երեկ հուղարկավորեցին սեպտեմբերի 13-ին թշնամու վերջին լայնածավալ հարձակումից զոհված լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կարապետյանի կնոջը՝ Լիլիթին: Նրանք ամուսնացել էին այս տարվա հունվարին:

Արծվանիստ վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Սիրականյանը Aravot.am-ին պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, արձակուրդում գտնվող Արմեն Կարապետյանին գիշերը զանգել ու հայտնել են, թե տագնապ կա: Նա շատ արագ, առանց մտածելու հասել է Սոթքի զորամաս, որտեղ ծառայում էր, բայց նույնիսկ չի հասցրել զորամաս մտնել, ճանապարհին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

Արմենի կինը՝ 23 ամյա Լիլիթ Հարությունյանը գյուղի դպրոցում էր աշխատում, ուսուցչուհի էր, ամուսնու զոհվելու լուրից այդպես էլ չսթափվեց: Ամուսնու հուղարկավորման օրը Լիլիթը դիմել է ինքնասպանության առաջին փորձին՝ մեծ քանակի դեղահաբեր օգտագործելով, բայց այդ անգամ հաջողվեց նրա կյանքը փրկել:

«Հանուն մեծ սիրո, հանուն նվիրվածության նման քայլի գնաց: Արտակարգ գիտակից, մակարդակով ընտանիքի տղա էր Արմենը, նրա կինը՝ նմանապես: Այսօր Արմենի ու Լիլիթի նշանադրության օրն է»,- ասաց Ռուբիկ Սիրականյանը:

Ամուսնու մահից հետո Լիլիթը սկեսուրի ու սկեսրայրի հետ էր ապրում, բայց այս վերջին ինքնասպանության փորձից օրեր առաջ երկու օրով գնացել էր հորական տուն ու հենց այնտեղ էլ դիմել իր երկրորդ ինքնասպանության փորձին. «Առավոտյան՝ ժամը հինգին, մայրը գոմ գնալիս տեսել է բաղնիքի լույսը վառված է, կասկած է ընկել մեջը, ամուսնուն արթնացրել է ու տեսել են բաղնիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ամբողջ մեր գյուղը շոկի մեջ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930