Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ:
Տասնամյակներ շարունակ աշխատելով այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ, արգելելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ, նա վերջապես հեռանում է այդ կառույցից»:
Հիշեցնենք, Ալիևան նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, նշելով, որ «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները. ակտիվորեն մասնակցում է «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման աշխատանքներին»:
Ադրբեջանի փոխնախագահը նաև վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին «Ադրբեջանի շարունակական հավատարմությունը»։
Կարդացեք նաև
Excellent news to start the day. Wife of @presidentaz, Mrs. @1VicePresident is no longer @UNESCO Goodwill Ambassador. After decades of working against the values & principles of this organisation, refusing the access of #UNESCO mission to the areas under its control, justice came pic.twitter.com/ugQE2I2s6e
— Tigran Balayan (@tbalayan) November 15, 2022