Անթալիայում ավարտված շախմատի մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող մասնակցություն ունեցան: 1 ոսկե, 3 բրոնզե մեդալ եւ 1 չորրորդ մրցանակային տեղ: Սա լավագույն արդյունքներից մեկն է Եվրոպայի առաջնությունում:
18 տարեկանների աղջիկների Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանի բացառիկ արդյունքների ամսին արդեն շատ է գրվել: Մրցաշրջան 2022-ում նա ավելի վաղ նվաճել է Հայաստանի չեմպիոնուհու կոչումը, դարձել մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն եւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադային:
Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեցին Մամիկոն Ղարիբյանը՝ 18 տարեկաններ, Էմին Օհանյանը՝ 16 տարեկաններ եւ Բենիկ Աղասարովը՝ 14 տարեկաններ:
Իսկ Գաբրիելա Հարությունյանը մինչեւ 10 տարեկան աղջնակների խմբում զբաղեցնելով մրցանակային համարվող 4-րդ տեղը՝ արժանացավ խրախուսական պարգեւի:
Կարդացեք նաև
Թուրքիայում Հայաստանի ևս չորս շախմատիստներ տեղ զբաղեցրին իրենց տարիքային խմբերի լավագույն տասնյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ