Ermenihaber. ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները բանակցություններ են անցկացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այդ մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բանակցություններում ամերիկյան կողմից ներկայացել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, իսկ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Տեղեկությունը հաստատվել է Կրեմլի և Սպիտակ տան կողմից: Թեև թուրքական մամուլը պնդում է, որ այդ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հարցը, բայց ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Ուկրաինայի հարցը չի քննարկվել, խոսվել է միայն միջուկային անվտանգության և կալանավորված ամերիկացիների վերաբերյալ:
Ըստ թուրքական մամուլի՝ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության Անկարայի գրասենյակում։