Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հիմնը, Աթաթուրքը և Թուրքիայի դրոշը՝ մեկ տեղում

Նոյեմբեր 15,2022 13:41

Ermenihaber. Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։

Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես գիտենք, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նախավերջին տուրում նա, հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչին և վաստակելով 7.5 միավոր, ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական մեդալը։

Հայ շախմատիստուհու այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը։ Ուշագրավ ու տպավորիչ էր, որ Հայաստանի հիմնը հնչում էր մրցանակաբաշխության այն դահլիճում, որտեղ կախված էին Թուրքիայի և Աթաթուրքի մեծադիր պատկերները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930