Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում կան հայկական զորամասեր, դա Արցախի ՊԲ-ն է». Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 15,2022 13:37

«Արցախի ՊԲ ձեւավորումը ունի բավականին լուրջ առանձնահատկություններ, որոնք օրինակելի են նույնիսկ արեւմտյան բանակների գործունեության ու զարգացման շրջանակներում. օրինակ՝ տեղային ստորաբաժանումների ձեւավորումը, մարտական գործողությունների ժամանակ բոլոր շրջանների ենթակառույցների ենթակայությունը ռազմական հրամանատարությանը: Երբ ասում են՝ Արցախում կան հայկական ստորաբաժանումներ, Արցախում կան հայկական զորամասեր, դա Արցախի ՊԲ-ն է, Արցախի բանակն է, այնտեղ չկան Հայաստանի զորքեր: Դրա համար, երբ Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրները դեռ առաջնային են, ՊԲ-ն իր ողջ ներուժով, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ միասին, նաեւ համագործակցելով Հայաստանի հետ, պետք է գոյություն ունենա եւ իր առջեւ դրված խնդիրները կատարի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սոչիում առաջարկը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ «եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է եւ չունենալ»:

Նա հիշեցրեց, որ Արցախի ՊԲ-ն ձեւավորվել է ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա՝ Արցախի ներուժով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930