Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի որոշմամբ լուսաբացին` ժամը 5.30֊ի սահմաններում, կալանավորվեց Պեմզաշենի բնակիչ 32-ամյա Վ.Բ.֊ն, որը ձերբակալվել էր իր իսկ գյուղում 31֊ամյա կնոջ ու նրա երկու անչափահաս զավակների սահմռկեցուցիչ սպանության փաստով։
Նիստը բնականաբար դռնփակ էր. դատարանը ողջ գիշեր լսել է կալանավորման շուրջ նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, նշանակված փորձաքննությունների եզրակացությունները։ Դատավորը 4 ժամից ավելին անցկացրել է խորհրդակցական սենյակում, որից հետո որոշել է որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
Մարզի իրավապահները հորդորում են չհրապարակել, թե որ քրեակատարողական հիմնարկում կպահվի տվյալ անձը` ելնելով նրա անվտանգության նկատառումներից։ Հիշեցնենք, որ Վ․ Բ․–ն ինքնախոստովանական ցուցմունք է տվել` մանրամասն նկարագրելով կատարված վայրագության, մանկապղծության հանգամանքները։
Այս գործով երկրորդ կասկածյալի` Պեմզաշեն գյուղի 36֊ամյա բնակչ Ա.Բ.֊ի կալանավորման միջնորդությունը նոր է քննվելու։ Այն պիտի քննվեր երեկ, սակայն նրա պաշտպանության մեջ ներգրավված փաստաբանը` ՀՔԾ֊ի նախկին քննիչ Վոլոդյա Մինասյանը, մեր տեղեկություններով, երեկ չէր ներկայացել։
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ