Վերջերս ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գիտի՝ սրճարաններում ծխում են: Ասել է թե՝ հանրային վայրերում ծխախոտի արգելքի մասին օրենքը չի գործում: Սակայն Փաշինյանը չգիտի, որ ծխում են ոչ միայն սրճարաններում, այլեւ հասարակական տրանսպորտում՝ վարորդները:
Օրեր առաջ էր: Բարձրանում եմ կապույտ գույնի թիվ 11 երկար ու նոր ավտոբուս եւ նկատում՝ վարորդն անդարդ ծխում է: Լեփլեցուն ավտոբուսի մեջ: Տեսավ, որ ուշադիր նայում եմ ծխախոտին, ձեռքը հանեց պատուհանից, որ իբր ծուխը դուրս գա, բայց սրահն արդեն հասցրել էր լցնել ծխով: Տեսչական մարմիններ չկա՞ն, պարբերաբար ստուգումներ անցկացրեք: Օրենք եք ընդունում, հետեւեք կիրարկմանը: Ի՞նչ եղան միասնական մշտական տոմսերը, ի՞նչ եղան էլեկտրոնային կանգառները:
Մետրոն օրվա գրեթե բոլոր ժամերին լեփլեցուն է. շարժակազմը համալրեք, գնացքների թվակազմն ավելացրեք: Երբեմն էլ ձեր ծառայողական մեքենաներից իջեք եւ ապրեք միջին վիճակագրական երեւանցու «տրանսպորտային» կյանքով:
Քաղաքի բնակչությունն ավելացել է Ուկրաինայից եւ Ռուսաստանից եկածների հաշվին, սակայն շահագործվող տրանսպորտի ծավալը, հավանաբար, մնացել է անփոփոխ:
Կարդացեք նաև
Ես ժամանակին հոդվածաշար եմ հրապարակել տրանսպորտի մասին, Տալլինում, օրինակ տրանսպորտն անվճար են դարձրել, որ օդի աղտոտվածությունը նվազի:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 40-րդ համարը: