«Հրապարակի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ վերջին շրջանում մենք տեսնում ենք հայ-թուրքական ցավակցային փոխադարձ ուղերձներ, եւ ինքը ենթադրում է, որ ներկա իշխանությունները դա հիմնավորում են դիվանագիտական էթիկետով, երբ հարեւան երկրները կամ ուղղակի երկրները նման դեպքերում ցավակցում են:
«Ենթադրում եմ, որ իրենց ամենակարեւոր հիմնավորումը դա է լինելու, բայց, հաշվի առնելով Թուրքիայի ուղղակի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, արցախյան պատերազմում նրա բացահայտ ներգրավվածությունը, բազմահազար զոհերի մեջ Թուրքիայի ուղղակի մեղսակցությունը, Հայաստանի չափից ավելի ջերմեռանդությունն այս ցավակցային հեռագրերն ուղարկելու հարցում, կարծում եմ, այնուամենայնիվ, որոշ տարընկալումների պատճառ է դառնում, եւ ավելի զսպվածությունը եւ ավելի հաշվարկով տեքստերը ձեւակերպելը օգտակար կլինի Հայաստանի համար»,- ասում է արեւելագիտության ֆակուլտետի դեկանը:
Նա նշում է նաեւ, որ երբ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում այդ ողբերգությունը տեղի ունեցավ, Թուրքիան ցավակցեց, բայց չնշեց «Սուրմալու» անունը, որովհետեւ Սուրմալուն հայկական գավառ է, որն այս պահին բռնակցված է Թուրքիային:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուբեն Մելքոնյան հասկացանք որ սրանց չեք սիրում, մենք էլ տանել չենք կարում, բայց ամեն մի պրիմիտիվ հարցով սենց ռեակցիաներ տալը արդեն հարգի չի։ Մի հատ նիկոլը փռշտում է երկու ժամանոց ճառ եք ասում։ Մանրանում եք։