Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանություններն այդպես էլ չկարողացան բանակցային առարկայից դառնալ բանակցային կողմ. «Փաստ»

Նոյեմբեր 15,2022 10:50

Կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից երկու տարի անց ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան բանակցային առարկայից դառնալ բանակցային կողմ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

«Բանակցություններն այսօր ընթանում են ոչ թե ՀՀ իշխանությունների մասնակցությամբ, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մասին տրամաբանությամբ, որտեղ ունենք անասելի հետընթաց: Այս ամենն սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել»: Ու նշաձողն իջեցնելով՝ հասանք մի կետի, որ այժմ բանակցային սեղանի շուրջ քննարկումներ են ընթանում ոչ թե Արցախի Հանրապետության, ԼՂ հակամարտության մասին, այլ ընդամենը ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների մասին: Երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից անընդունելի գործողություններ իրականացվեցին, ու մենք բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք: Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հանդիպումից նորանոր զիջումներ են լինում: Այս ամենին պետք է վերջ դրվի, ու առաջին քայլը պետք է բանակցողի փոփոխությունը լինի»,-ընդգծեց Հ. Հակոբյանը:

Ըստ նրա, սակայն, խնդիրն այլ է. «Բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, չկան այն առաջարկները, որոնք հայկական կողմը կաներ: Այո, միգուցե կողմերից և որևէ մեկը չընդուներ այդ առաջարկները, սակայն չի նշանակում, որ մեր՝ հայկական փաստաթղթի տարբերակ չպետք է լիներ: Այդ բանակցությունների սեղանին չկան այն կարմիր գծերը, որոնք մենք կսահմանեինք ու կասեինք, որ այդ գծերից այնկողմ մենք չենք բանակցում: Սա է ամբողջ խնդիրը: Եվ այս համատեքստում է տեղավորվում Փաշինյանի հարցադրումը: Մասնավորապես, երբ թշնամի երկրի ղեկավարին հարցնում է՝ ի՞նչ քարտեզով եք ուզում պայմանագիր կնքել, հետո էլ հարցնում՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ խաղաղության պայմանագիրը: Այսինքն, հայկական կողմից որևիցե նախաձեռնողականություն չկա: Խնդիրն այն է, թե որ ուժը ինչպես կստիպի Փաշինյանին ստորագրել այս կամ այն փաստաթուղթը: Հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում բանակցել կողմերի հետ ու այդ սեղանի շուրջ ներկայացնել երկրի, ժողովրդի շահերը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930