Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայան կկառուցվի՞, թե՞ ոչ. Փաշինյանի և թիմի մոլորեցնող հայտարարությունները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2022 11:00

2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։

Ուշագրավ է, որ մինչ այդ այլ հայտարարություններ են եղել. 2019 թվականի դեկտեմբերի 10-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին 2021-ի ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները հերթական անգամ անում են մոլորեցնող հայտարարություններ, հերքում իրենք իրենց եւ դրանով խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930