Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, նախարարներն ընդգծել են երկխոսության և փոխըմբռնման միջոցով վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում առաջ եկած իրավիճակը հարթեցնելու կարևորությունը, անհանգստություն են հայտնել հանրային հռետորաբանության և այլ խնդիրների կապակցությամբ: Այդ համատեքստում նրանք նշել են, որ երկու երկրների ԱԳՆ խոսնակների միջև շփումները կարող են օգտակար լինել:
Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ և կարևորել շփումների շարունակականությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ