Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով:
Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ:
Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով համալրվել է նաև հիվանդանոցի առաջին օգնության հատվածը:
Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք:
Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ: