«Ա1+». «Ալիևի հայտարարությունը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է», այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով.
«Զինվորական համազգեստը հագին և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի մյուս քաղաքները իրենց տեսադաշտում են, և որ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»։
Dressed in mil uniform & in military audience #AZ pres Aliyev in his threatening & aggressive speech of Nov 8 announced that Sisian, Goris, Kapan & other #ARM towns are in field of their view & ARM understands what it means. It is blatant act of terrorizing civil population.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 14, 2022