ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես:
Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ:
500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ:
Կարդացեք նաև
2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումների, սա պետության եւ մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգեւած մեր մարզիկներին:
Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»: