Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում տեղակայված միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ

Նոյեմբեր 14,2022 23:20

ԱՄՆ-ն Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ԱՄՆ պետքարտուղարության հետ համատեղ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող տեխնոլոգիաների գնման անդրազգային ցանցի վրա: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանում տեղակայված Milur Electronics ընկերությունը:

Նշվում է, որ  Milur Electronics ՍՊԸ-ն (Milur Electronics) ինտեգրալային միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը հիմնադրվել է արտասահմանյան գործարաններից պատվերներ ստանալու, միկրոսխեմաներ արտադրելու և արտասահմանյան վաճառքներ իրականացնելու նպատակով։

Փաստացի, Milur Electronics-ը օգտագործվել է որպես Milandr-ի ֆրոնտ ընկերություն՝ որպես արտասահմանյան գործընկերների հետ Milandr-ի բիզնեսը վարելու միջոց:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930