Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանին անձամբ եմ ասել, որ ինքը մեկ բանով է տարբերվում Քոչարյանից ու Սարգսյանից․ Նորայր Նորիկյան. «Ա1+»

Նոյեմբեր 14,2022 22:44

«2020 թվականից հետո նրա նախաձեռնած խաղաղության դարաշրջանի օրակարգը տապալված է»․ այս մասին նշում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի խնդիրներին։ Ըստ նրա, այժմ խաղաղապահների խնդիրը գտնվում է բացառապես Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների տիրույթում և Արցախի խնդրի հարվում Հայաստանը ոչինչ չի կարող անել․

Նորիկյանը հիշեցրեց, որ 1997 թվականի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները այս տարի պետք է վերանայել, որովհետև այն կնքել է 25 տարով․

«Ենթադրվում է, որ կողմերը առաջիկա ամիսներին քննարկելու են օգոստոս ամսին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը»։

Ըստ նրա, այդ պայմանագրի դրույթները մեզ հնարավորություն էր տալիս Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, օգտագործել Հայաստանում տեղադրված 102-րդ ռազմաբազայի ամբողջ հնարավորությունները։

Անդրադառնալով ներքաղաքական պրոցեսներին, Նորիկյանը նշեց․ «Հայաստանում քաղաքական մարմնավաճառությունը վերացված չէ, անբարոյականությունը քաղաքական գործընթացներում կա»։

Քաղաքական գործիչը հավելեց, որ կոռուպցիայի և անօրինականության դեմ պայքարում  իշխանությունները էֆեկտիվ չեն գործում. «Փաշինյանին անձամբ եմ ասել, որ ինքը մեկ բանով է տարբերվում Քոչարյանից ու Սարգսյանից․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930