Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակություն «Արցախբանկ»-ից` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ

Նոյեմբեր 14,2022 21:12

Նոյեմբերի 14-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել`Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Գ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը համացանցով` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր և 36-ամյա կնոջ՝ Ռ.Գ.-ի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշիվներից, առանց իրենց իմացության ընդհանուր՝ 575.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Գ.-ի անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին։

Նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով գումարը հափշտակվել է, որի արդյունքում ամուսիններին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

ՏԿՀԴՊ վարչությունը ևս մեկ անգամ հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին. Կիբերհանցագործություններից ապահովագրելու նպատակով`գաղտնի պահել բանկային քարտի ծածկագիրը, համակարգչային տիրույթում ցուցաբերել զգոնություն։

 

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930