Ստամբուլի կենտրոնական հետիոտնային պողոտայում 6 մարդու կյանք խլած պայթյունն իրականացրած կինը նոյեմբերի 14-ի լուսադեմին ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից: Քիչ առաջ ոստիկանության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով:
Նշվում է նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը:
(Հաղորդագրության մեջ նշված է կապը PKK-PYD-YPG-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանն (PYD) և դրա զինված կազմավորումները համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) համարում է ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում):
«Ձերբակալված անձ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հավաքագրվել-պատրաստվել է PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության կողմից որպես հետախուզության գործակալ և գործողություն կազմակերպելու նպատակով Աֆրինով զարտուղի ճանապարհներով մտել է մեր երկիր»,- ասված է հաղորդագրության մեջ: Թուրքական ոստիկանության տվյալներով կասկածյալը ցուցում է ստացել Սիրայի հյուսիսային Քոբանի քրդաբնակ քաղաքից, որտեղ տեղակայված «PKK/PYD/YPG» ահաբեկչական կազմակերպության կենտրոններից մեկը»:
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am/Haberler.com