Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2023թ. Ռազմական գործակցության պլան: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև՝ վերջինիս՝ Թբիլիսի կատարած այցի շրջանակում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ռազմական գործակցության հեռանկարների, համատեղ ռազմական զորավարժություններ անցկացնելու և աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու շուրջ:
Նաև քննարկվել են հետագա համագործակցության զարգացման հարցեր ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմական բժշկության ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ