Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքում և հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը կներկայացվի Արցախի ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը

Նոյեմբեր 14,2022 17:17

Նոյեմբերի 14-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Քննարկվել է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նիստին ներկա էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նախագծերի  ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով քվեարկության կազմակերպման համար:

Փոփոխությունները ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկված խմբագրական բնույթի փոփոխությունները հեղինակի կողմից ընդունվել են:

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930