Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց փաստաբանին դատապարտել մեկ ամսվա ազատազրկման. «Ա1+»

Նոյեմբեր 14,2022 17:11

«Ա1+». Ֆեյսբուքյան գրառման համար ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրողը միջնորդեց դատապարտել մեկ ամսվա ազատազրկման։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրող Վանանդ Ասատրյանը հիմնավոր համարեց Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքը։ «Քաղաքական եւ այլ հայացքներով պայմանավորված’ դիտավորությամբ հնչեցրել է բռնության կոչեր եւ արդարացրել դրանք»,- ասաց դատախազը։

Ըստ նրա՝ Մուշեղ Շուշանյանի պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներ չկան։

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 20-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930