«Ալիք Մեդիա». Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը և հետագա համագործակցության օրակարգը, նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը պատրաստ է ապագայում ևս բոլոր հնարավոր ձևերով խթանել երկխոսությունը երկու հարևան երկրների միջև։
Տաթև ԽՈՑԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: