Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Բա, մի հատ չեք հետաքրքրվո՞ւմ, թե ինչպես է դեմոկրատիա արտահանող ԱՄՆ որոշ նահանգներում գործում մահապատիժը»

Նոյեմբեր 14,2022 16:20

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ցավակցեց Պեմզաշենում տեղի ունեցած անմարդկային ողբերգության զոհերի հարազատներին եւ նշեց, որ որեւէ նորմալ ուղեղում տեղի ունեցածը չի կարող տեղավորվել:

«Ես կարծում եմ, որ պետք է վերականգնվի մահապատիժը առավել դաժան հանցագործությունների՝ մանկասպանության, պեդոֆիլիայի եւ սպանության դեպքում: Ես այդ առաջարկը երեկ արել եմ ու հետեւում եմ: Արեւմտյան դեսպանատների գրանտակեր ՀԿ-ները հերթական անգամ ինչ-որ «սրբազան արշավ» են սկսել իմ դեմ: Հիմա դիմում եմ ձեզ․․․ Այդ որ ասում եք՝ ինչպե՞ս կարող է կինը մահապատժի կոչ անել, բա այդ գրանտները, որ ստանում եք Միացյալ Նահանգների դեսպանատնից, կարծում եմ՝ տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների քանի նահանգներում մահապատիժը գործում է եւ որ անգամ մեկ սպանության դեպքում ենթարկում են մահապատժի: Բա, մի հատ չեք հետաքրքրվո՞ւմ, թե ինչպես է դեմոկրատիա արտահանող Միացյալ Նահանգներում, այո, իրավացիորեն գործում է մահապատիժը:

Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ ես եւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնություն բերեցինք, որ եթե չի լինելու մահապատիժ, մանկապղծության դեպքում պեդոֆիլները ենթարկվեն քիմիական կաստրացիայի, սակայն մեր այդ առաջարկը չանցավ:

Ահռելի չափերի են հասել սպանությունները, դանակահարությունները, դաժանագույն սպանությունները: Այս ամենը հաշվի առնելով, սրան գումարելով այն, որ միեւնույն է, 44-օրյա պատերազմի  Նյուրնբերգ լինելու է եւ բոլոր նրանք, ովքեր երկիրը տարան պայմանավորված պատերազմի, ովքեր, սկսած ամենացածրակարգ սպայից, զինվորականից, ովքեր մեղավոր են Շուշիի եւ բազմաթիվ այլ բնակավայրերի, ռազմական գործողության միտումնավոր պարտության համար, մինչեւ բունկերի դերակատարներ ու մինչեւ վերջին գերագույն պատասխանատուն, բոլորը պետք է հայկական Նյուրնբերգով անցնեն, պետք է, որ մահապատիժը վերականգնվի»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930