Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ նախագահը խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» և «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն չորս կամ վեց տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկ» հարցերը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է նախագահի ինստիտուտի լիազորություններին առնչվող փաստաթուղթը: Այնուհետ, ծավալվել է ակտիվ քննարկում՝ խորհրդի և հանձնաժողովի անդամների միջև, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:
ՀՀ արդարադատության նախարարություն