Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ, ուզում եմ գնամ հայրենիքին ծառայեմ, ուրեմն չպետք է ակնկալի վարձատրություն». Արմեն Խաչատրյան

Նոյեմբեր 14,2022 15:41

«Կամավորների ներգրավումը մարտական գործողություններին ծայրահեղ անհրաժեշտություն է եւ դա լավ օրից չէ, որ ներգրավում ենք: Ուղղակի անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ ուժեր, միջոցներ ներգրավենք մարտական գործողություններում: Բայց պետությունը մեխանիզմ է մտածել, որ կամավորները, որոնք անցնում են ծառայության, որոշակի վարձատրություն են ստանում: Թեեւ կամավորությունը եւ վարձատրությունը իրար հակասող սկզբունքներ են: Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ, ուզում եմ գնամ հայրենիքին ծառայեմ, ուրեմն չպետք է ակնկալի վարձատրություն: Բայց պետությունը գնացել է դրան ու վարձատրում է իր հնարավորությունների չափով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով կամավորների դժգոհություններին:

Նա նաեւ ասաց, որ Ջերմուկում ինժեներատեխնիկական աշխատանքները շարունակվում են, դրանից հետ երկաթբետոնյա պատնեշներ սարքելու աշխատանքներին են անցնելու: Հարցին՝ նոր սահմանագի՞ծ են կառուցում ադրբեջանցիների ներխուժման արդյունքում, այսինքն, չե՞ն վերադառնալու նրանք ելման դիրքեր՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ ինժեներատեխնիկական աշխատանքները պայմանավորված են մեր պաշտպանունակությունը բարձրացնելով. «Պետք է պատրաստ լինենք ամեն կերպ՝ ե՛ւ զենքով, ե՛ւ ինժեներատեխնիկական լուծումներով, սա կապ չունի սահմանագծման հետագա աշխատանքների հետ»:

Հարցին՝ մամուլում մերթընդմերթ հայտնվում է տեղեկություն հնդկական զենքի ձեռքբերման մասին, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը՝ նա հորդորեց դեռեւս ձեռք չբերված զենքի մասին այդքան չխոսել ու չլուսաբանել, թեեւ այդ տեղեկությունը դաշտ է նետվել հնդկական մամուլից. «Այո, զենքի գնման գործընթացները շարունակվում են, մի շարք երկրների հետ են բանակցություններ տարվում: Այն երկրները, որոնք պատրաստ են տալ այն, ինչի կարիքը մենք ունենք, հաստատ այդ ուղղությամբ միջոցառումներ են լինելու եւ իրականացվելու են»:

Հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել է, որ մեզ այսօր ավելի շատ ռուսական զենք է պետք, համաձայն չե՞ք՝ նա պատասխանեց, որ զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմներն են ու մեր փորձագետները լավ գիտեն, թե մեզ ինչ զինատեսակ է պետք. «Այսօր Տիգրան Աբրահամյանը, որ այդպիսի կոչեր է անում, թող մի հատ հետեւի աշխարհում պատերազմական գործողություններին ու հասկանա, որ այսօր ԱԹՍ-ների լավագույն օրինակները ռուսականը չեն, այլ երկրներինն են, միայն իրանականը նկատի չունեմ: Վստահ եմ, որ ավելի լավ պրոդուկտներ կան աշխարհում, քան ռուսականն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930